ՀՀ վարչապետ. Մենք ուզում ենք, որ Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջևանով
Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի արդյունքներից մեկը լինելու է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը:
Ուրբաթ օրը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ի՞նչ ենք մենք ուզում: Մենք ուզում ենք, որպեսզի, օրինակ, Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջևանով: Մենք խոսում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին»,- ասել է Փաշինյանը:
Խոսելով փաստաթղթի ստորագրման մասին, որի պատճառով ընդդիմությունն իրեն մեղադրումէ դավաճանության մեջ, Փաշինյանն ասել է. «Այս փաստաթուղթը ոչ միայն կամ առնվազն ոչ միայն հանձնելու, որքան պահպանելու մասին է»:
Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը դեռ ավարտված չէ, և որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է վերադառնան իրենց տները: