ՀՀ խորհրդարանը պետք է ընտրի ժամանակավոր վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i128302-ՀՀ_խորհրդարանը_պետք_է_ընտրի_ժամանակավոր_վարչապետ
Հիմա երկրում քաոս է, բայց գործող ռեժիմը չպետք է վախեցնի ժողովրդին, որ իշխանափոխությունից հետո իշխանության կգան հանցագործներ: Ոչ մի հանցագործ իշխանության չի գա, նման բան թույլ չենք տա, իշխանություններին դիմելով՝ ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:«Մենք ունենք տարբերակ, որի դեպքւմ քաոսը բացառվում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2020 13:39 Asia/Tehran
  • ՀՀ խորհրդարանը պետք է ընտրի ժամանակավոր վարչապետ

Հիմա երկրում քաոս է, բայց գործող ռեժիմը չպետք է վախեցնի ժողովրդին, որ իշխանափոխությունից հետո իշխանության կգան հանցագործներ: Ոչ մի հանցագործ իշխանության չի գա, նման բան թույլ չենք տա, իշխանություններին դիմելով՝ ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:«Մենք ունենք տարբերակ, որի դեպքւմ քաոսը բացառվում է:

Մեր ներկայացված տարբերակով երկիրը շարժվելու է առաջ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կազմել է գործողությունների ծրագիր։ Դրա կետերը հետևյալն են՝

I. Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է։Խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ։Ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն:II. Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովումIII. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում և վարում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման, երկարաժամկետ կայունության և խաղաղության, հայկական շահն արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում։IV. Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբումV. Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում։VI. Պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով։VII. Զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում։VIII. Ղարաբաղյան (այդ թվում՝ փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում և կենսագործունեության պայմանների վերականգնում »Լեռնային Ղարաբաղում։IX. Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում։X. Միջազգային դոնորների համաժողովի հրավիրում՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ և այլն: Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում:XI. Հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից և այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում:XII. Տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում:XIII. Ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ՝ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:

aysor.am