Արթուր Վանեցյանը ձերբակալվեց. նա մեղադրվում է Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i128316-Արթուր_Վանեցյանը_ձերբակալվեց._նա_մեղադրվում_է_Փաշինյանի_սպանության_նախապատրաստման_մեջ
Վանեցյանի պաշտպանները նշում են, որ իրավապահներն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն են ստացել բոլորովին այլ հասցեով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2020 16:19 Asia/Tehran
  • Արթուր Վանեցյանը ձերբակալվեց. նա մեղադրվում է Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ

Վանեցյանի պաշտպանները նշում են, որ իրավապահներն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն են ստացել բոլորովին այլ հասցեով։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ձերբակալվել է։ Նրա պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հայտարարություն են տարածել այդ մասին։

  «Միայն պետության ներսում քաղաքական հակառակորդներին լռեցնելու ուղղությամբ «ստեղծագործելու» ունակ իշխանության մտքի թռիչքը հասել է արդեն իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»։ Այս ամենն արդեն իրավական ոլորտում որևէ կերպ մեկնաբանելն անհնար է»,–գրել է Սահակյանը։

Նրա խոսքով` սա խայտառակ քաղաքական հետապնդում է, ուղղված իշխանական աթոռներին ամեն կերպ կառչելուն, «հակապետական ծրագրերն ու հայրենիքը թշնամուն հանձնելը ավարտին հասցնելուն»։

Պաշտպանները պնդում են, որ ապօրինի խուզարկություններ են իրականացվել Վանեցյանի ծնողների բնակարանում, իսկ Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահներն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։

Դրանից հետո, ըստ Վանեցյանի պաշտպանների, առանց խուզարկության չհեռանալու միտումով ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը։ Դրա թույլտվությունը նույնպես չեն ունեցել։

Վանեցյանն ԱԱԾ-ում ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանությունը յուրացնելը), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը) կասկածանքով։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio