Հայկական ուժերի` Քարվաճառից դուրս գալու ժամկետը երկարաձգվել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i128345-Հայկական_ուժերի_Քարվաճառից_դուրս_գալու_ժամկետը_երկարաձգվել_է
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ուժերի՝ Քարվաճառից դուրս գալու ժամկետը երկարաձգվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2020 12:48 Asia/Tehran
  • Հայկական ուժերի` Քարվաճառից դուրս գալու ժամկետը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ուժերի՝ Քարվաճառից դուրս գալու ժամկետը երկարաձգվել է:

Ըստ որոշ տեղեկությունների` նոյեմբերի 15-ի փոխարեն նոր ժամկետ է սահմանվել նոյեմբերի 25-ը։ 

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: 

https://armenpress.am/arm/news/1034923.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio