Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել Վանեցյանին, Բաղդասարյանին և Մինասյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i128365-Ազգային_անվտանգության_ծառայությունը_մեղադրանք_է_առաջադրել_Վանեցյանին_Բաղդասարյանին_և_Մինասյանին
ԱԱԾ-ն նոյեմբերի 14-ին հաղորդեց, որ հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Նիկոլ Փաշինյանի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու փորձը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2020 16:19 Asia/Tehran
  • Ազգային անվտանգության ծառայությունը  մեղադրանք է առաջադրել Վանեցյանին, Բաղդասարյանին և Մինասյանին

ԱԱԾ-ն նոյեմբերի 14-ին հաղորդեց, որ հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Նիկոլ Փաշինյանի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու փորձը։

Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշոտ Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

«Քննիչներն ամեն կերպ փորձում էին անել մի հնարք, որ ձերբակալման իրավաչափությանը զուգահեռ քննվի կալանավորման միջնորդությունը, դա իրենց չհաջողվեց մեր գործողությունների արդյունքում», - ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք`ԱԱԾ-ն երեկ հաղորդեց, որ հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Նիկոլ Փաշինյանի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:
armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio