Ի՞նչ է նկատի ունեցել Փաշինյանը. բացատրում է նրա աշխատակազմի ղեկավարը
https://parstoday.ir/hy/news/armenia-i128367-Ի_նչ_է_նկատի_ունեցել_Փաշինյանը._բացատրում_է_նրա_աշխատակազմի_ղեկավարը
ՀՀ վարչապետի գրառումը, որում նա դիմել է առաջնագծի զինվորներին, ըստ Աղաջանյանի` տարընթերցումների տեղիք է տվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2020 05:58 Asia/Tehran
  • Ի՞նչ է նկատի ունեցել Փաշինյանը. բացատրում է նրա աշխատակազմի ղեկավարը

ՀՀ վարչապետի գրառումը, որում նա դիմել է առաջնագծի զինվորներին, ըստ Աղաջանյանի` տարընթերցումների տեղիք է տվել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառման հետ կապված բազմաթիվ իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվել։ Շատերն այն դիտարկում են իբրև քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ։ ՀՀ վարչապետի աշխատակազի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ սա տարընթերցում է։

«Գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր, շաբաթներ շարունակ լինելով առաջնագծում, այս օրերին շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չփորձել ապակայունացնել ներքաղաքական վիճակը և համախմբվել՝ հանուն Հայաստանի ու ԼՂ-ի (Արցախ)։ Միաժամանակ, այս օրերին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները լծված են կանխելու ցանկացած ներքին բախում և բացառելու զինված խմբավորումների գոյությունը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Աղաջանյանը շեշտել է, որ Հայաստանի ու  ԼՂ-ի  (Արցախ)  առջև առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն ներքաղաքական կայունության միջավայրում և մեր ողջ ներուժի կոնսոլիդացիայի դեպքում։

«Ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում զերծ մնալ ատելության, բռնության քարոզից և պառակտիչ գործունեություն իրականացնելուց։ Ողջախոհություն բոլորիս»,– եզրափակել է նա։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio