Հայաստանը ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չի քննարկել
https://parstoday.ir/hy/news/armenia-i128384-Հայաստանը_ռուսական_առաջարկներն_ամերիկյան_կողմի_հետ_ընդհանրապես_չի_քննարկել
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ԼՂ (Արցախի) հարցով ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չի քննարկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2020 08:31 Asia/Tehran
  • Հայաստանը ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չի քննարկել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ԼՂ (Արցախի) հարցով ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չի քննարկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսում` անդրադառնլով հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ ռուսական առաջարկն ընդունելու համար վարչապետը խորհրդկացել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ:

«Իհարկե, ճիշտ չէ: Ես այս ընթացքում՝ մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ  ունեցել եմ ընդամենը 5 խոսակցություն՝ երեք անգամ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայենի հետ, երկու անգամ՝ պետքարտուղար Պոմպեոյի հետ: Եվ այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական առաջարկները, այլ ամերիկյան առաջարկները: Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չեն քննարկվել»,- ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ մինչդեռ Ռուսաստանի նախագահի հետ մշտական է կապի մեջ է եղել, եղել է օր, որ 5-6 անգամ զրուցել են հեռախոսով: Վարչապետը ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ քննարկելու լուրերը որակեց բացարձակ, կատարյալ անհեթեթություն: 

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:

https://armenpress.am/arm/news/1034982.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio