Աննա Նաղդալյան. Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց.
https://parstoday.ir/hy/news/armenia-i128395-Աննա_Նաղդալյան._Խաղաղ_գործընթացի_որևէ_փուլում_չի_եղել_Շուշի_քաղաքից_հրաժարվելու_հարց.
Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2020 11:55 Asia/Tehran
  • Աննա Նաղդալյան. Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց.

Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ինչպես նշվել է նաև ՀՀ վարչապետի կողմից, այդ հարցը ներառված չի եղել խաղաղ գործընթացի որևէ փաստաթղթում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Նաղդալյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին առցանց ասուլիսի ընթացքում նշել է, որ Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է պատերազմի սկզբնական շրջանում: Արցախի իշխանությունները, ՊԲ-ն գնացել են պաշտպանվելու ճանապարհով, քանի դեռ կար հնարավորություն պաշտպանել, կռիվ տալ մինչև վերջ: Նրանք մինչև վերջին վայրկյանը կռիվ են տվել հերոսաբար: Ցավոք, խնդիրը չի լուծվել:

armenpress.am