Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան սրբազանը սրտի կաթված է ստացել
https://parstoday.ir/hy/news/armenia-i128403-Պարգև_արքեպիսկոպոս_Մարտիրոսյան_սրբազանը_սրտի_կաթված_է_ստացել
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մի քանի օր առաջ սրտի կաթված է ստացել, սրբազանն այժմ Երևանում է: Sputnik Արմենիայի տեղեկություններով` այժմ լուծվում է նրան ԱՄՆ տեղափոխելու հարցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2020 13:41 Asia/Tehran
  • Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան սրբազանը սրտի կաթված է ստացել

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մի քանի օր առաջ սրտի կաթված է ստացել, սրբազանն այժմ Երևանում է: Sputnik Արմենիայի տեղեկություններով` այժմ լուծվում է նրան ԱՄՆ տեղափոխելու հարցը։

«Սրբազանն ասաց, որ չի ցանկանում որևէ բան այս պահին խոսել, քանի օր առաջիկայում պատրաստվում է վիրահատություն նպատակով մեկնել արտերկիր»,–գրել է կայքը։

Սրբազանն ասել է, որ այժմ այլ հարցեր կան, որոնց մասին դեռ չի ցանկանում խոսել, այժմ իր բուժման հարցերով է զբաղված։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին սրբազանը մեկ օր անգամ չի հանգստացել։ Նա ոչ միայն ժողովրդին էր դիմում ու ոգևորում, այլև միջազգային հանրությանը հորդորում էր քայլեր ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու ու կյանքեր փրկելու համար։

orakarg.com