ՀՀ վարչապետն ընդդիմությանը կոչ է արել զերծ մնալ բռնություններից
ՀՀ վարչապետը Ղարաբաղի խաղաղության բհամաձայնագրի ընդդիմադիրներին կոչ է արել զերծ մնալ բռնություններից:
Երկուշաբթի երեկոյան, Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, որ բռնությունն ու բռնության կոչը, հատկապես զինված բախումները չեն կարող խնդրի լուծում լինել և ընդդիմությունը պետք է հրաժարվի բռնությունից:
Երկուշաբթի օրը, Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Փաշինյանի նույնիսկ մեկ ժամ ավել իշխանության ղեկին մնալն ուղղակիորեն սպառնում է ժողովրդի անվտանգությանը:
Սակայն Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր չէ հեևռանալ իշխանությունից:
Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, երկուշաբթի օրը հրաժարական է տվել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ղարաբաղի պատերազմի դադարեցման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնություն կնքելուց հետո, ընդդիմությունը ՀՀ վարչապետին մեղադրում է դավաճանության, խաբեության մեջ: