ՀՀ վարչապետն ընդդիմությանը կոչ է արել զերծ մնալ բռնություններից
https://parstoday.ir/hy/news/armenia-i128430-ՀՀ_վարչապետն_ընդդիմությանը_կոչ_է_արել_զերծ_մնալ_բռնություններից
ՀՀ վարչապետը Ղարաբաղի խաղաղության բհամաձայնագրի ընդդիմադիրներին կոչ է արել զերծ մնալ բռնություններից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2020 07:15 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետն ընդդիմությանը կոչ է արել զերծ մնալ բռնություններից

ՀՀ վարչապետը Ղարաբաղի խաղաղության բհամաձայնագրի ընդդիմադիրներին կոչ է արել զերծ մնալ բռնություններից:

Երկուշաբթի երեկոյան, Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, որ բռնությունն ու բռնության կոչը, հատկապես զինված բախումները չեն կարող խնդրի լուծում լինել և ընդդիմությունը պետք է հրաժարվի բռնությունից:

Երկուշաբթի օրը,  Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Փաշինյանի նույնիսկ մեկ ժամ ավել իշխանության ղեկին մնալն ուղղակիորեն սպառնում է  ժողովրդի անվտանգությանը:

Սակայն Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր չէ հեևռանալ իշխանությունից:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, երկուշաբթի օրը հրաժարական է տվել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ղարաբաղի պատերազմի դադարեցման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնություն կնքելուց հետո, ընդդիմությունը ՀՀ վարչապետին մեղադրում է դավաճանության, խաբեության մեջ: