ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի վրա հարձակում են գործել
https://parstoday.ir/hy/news/armenia-i128454-ՀՀ_ՊՆ_նախկին_մամուլի_խոսնակ_Արծրուն_Հովհաննիսյանի_վրա_հարձակում_են_գործել
ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. Ամսի 9-ից սկսած ստանում եմ տարբեր սպառնալիքներ, բայց բանի տեղ չեմ դրել: Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ արձագանքում: Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2020 13:47 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի վրա հարձակում են գործել

ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. Ամսի 9-ից սկսած ստանում եմ տարբեր սպառնալիքներ, բայց բանի տեղ չեմ դրել: Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ արձագանքում: Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ:

Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել: Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում: Սակայն քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները, քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն:

orakarg.com