ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի վրա հարձակում են գործել
Նոյեմբեր 17, 2020 13:47 Asia/Tehran
ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. Ամսի 9-ից սկսած ստանում եմ տարբեր սպառնալիքներ, բայց բանի տեղ չեմ դրել: Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ արձագանքում: Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ:
Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել: Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում: Սակայն քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները, քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն:
orakarg.com
Պիտակ