ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին մեղադրանք առաջադրվեց
https://parstoday.ir/hy/news/armenia-i128501-ՀՀԿ_խոսնակ_Էդուարդ_Շարմազանովին_մեղադրանք_առաջադրվեց
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղ իրեն մեղադրանք է առաջադրվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2020 12:05 Asia/Tehran
  • ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովին մեղադրանք առաջադրվեց

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղ իրեն մեղադրանք է առաջադրվել։

«Քիչ առաջ հերթական անգամ հրավիրվել էի ՀՔԾ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Հայտնել եմ, որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում և հրաժարվել եմ ցուցմունք տալ»,- գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

orakarg.com