Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար
Նոյեմբեր 18, 2020 14:13 Asia/Tehran
ՀՀ նախագահի որոշմամբ՝ Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար»,- ասված է նախագահի որոշման մեջ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արա Այվազյանն ազատվել էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից։
tert.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio
Պիտակ