«Փաստ». Ռազմական դրության անհրաժեշտությունը վերացել է նոյեմբերի 10-ին
https://parstoday.ir/hy/news/armenia-i128528-Փաստ_._Ռազմական_դրության_անհրաժեշտությունը_վերացել_է_նոյեմբերի_10_ին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը շարունակում է գտնվել ռազմական դրության իրավական ռեժիմում, որի պահպանումը մի շարք հարցեր է առաջացնում: Մարդիկ տրամաբանական հարց են տալիս՝ ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2020 15:25 Asia/Tehran
  • «Փաստ». Ռազմական դրության անհրաժեշտությունը վերացել է նոյեմբերի 10-ին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը շարունակում է գտնվել ռազմական դրության իրավական ռեժիմում, որի պահպանումը մի շարք հարցեր է առաջացնում: Մարդիկ տրամաբանական հարց են տալիս՝ ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը:

«Փաստի» հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասում է, որ ռազմական դրության անհրաժեշտությունը վերացել է նոյեմբերի 10-ին, երբ ռուսական խաղաղապահները մտան Լեռնային Ղարաբաղ, սկսեցին հսկել կրակի դադարեցման ռեժիմը: Նրա համոզմամբ, ռազմական դրության իրավական ռեժիմի շարունակումը իրավաչափ չէ:

«Ռազմական դրության պահպանումը միայն ու միայն և բացառապես պայմանավորված է խաղաղ հավաքների ազատությունը, ինչ-որ առումով նաև խոսքի ազատությունը խեղդելու հրամայականով: Այլևս մենք կարող ենք փաստել, որ ՀՀ-ն չէ, որ պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, մնացած մասով մենք ուղղակի գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, որում մենք ապրել ենք ավելի քան 30 տարի: Օրինակ՝ ինչո՞ւ 2018 թ. ապրիլին ռազմական դրություն չկար: Լա՞վ կլիներ, որ 2018թ. ապրիլին էլ ռազմական դրություն մտներ: Այսինքն, այսօր ռազմական դրություն ունենալը ոչնչով չի տարբերվում այն իրավիճակից, եթե ռազմական դրություն լիներ 2018 թ. ապրիլին»:

168.am