Նիկոլ Փաշինյանը կողմնակիցներին խնդրեց դադարեցնել հավաքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i128529-Նիկոլ_Փաշինյանը_կողմնակիցներին_խնդրեց_դադարեցնել_հավաքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության և իր աջակիցներին խնդրեց դադարեցնել գործադիր իշխանության շենքի մոտ կազմակերպված հավաքը:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Նոյեմբեր 18, 2020 16:02 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը կողմնակիցներին խնդրեց դադարեցնել հավաքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության և իր աջակիցներին խնդրեց դադարեցնել գործադիր իշխանության շենքի մոտ կազմակերպված հավաքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը հավաքի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում խոստացավ, որ չի դավաճանի ժողովրդին և անհրաժեշտության դեպքում իր աջակիցներին կհրավիրի Հանրապետության հրապարակ:

«Ես գիտեմ, որ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որոնք ըստ անհրաժեշտության կգան հրապարակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Խոնարհվում եմ այն տղերքի առաջ, որոնք առաջնագծից են, խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, ծնողների առաջ: Խնդրում եմ՝ մի քիչ կանգնեք, զրուցեք, բայց խնդրում եմ հավաքը դադարեցրեք: Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործադիր իշխանության աջակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ: Նրանք իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ վարչապետին, նշելով, որ նա չպետք է հրաժարական ներկայացնի զբաղեցրած պաշտոնից: Ավելի վաղ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը կոչ էր արել զերծ մնալ ի աջակցություն կառավարության ցանկացած հանրահավաք կազմակերպելուց:

Ազատության հրապարակում այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթանում է 16 ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio