Լաչինի միջանցքը՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i128545-Լաչինի_միջանցքը_ռուս_խաղաղապահների_վերահսկողության_տակ
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական ուժերի տեղակայման և գործունեության մասին ֆոտոշարք է հրապարակել: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2020 07:46 Asia/Tehran
  • Լաչինի միջանցքը՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական ուժերի տեղակայման և գործունեության մասին ֆոտոշարք է հրապարակել: 

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարող են կրկին Լաչինի միջանցքի միջոցով Ստեփանակերտ մեկնել, իսկ նրանց տեղաշարժի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

tert.am