Հայաստանի ՀՔԾ-ում այսօր մեղադրանք առաջադրվեց 11 անձի
Նոյեմբեր 19, 2020 08:01 Asia/Tehran
Oրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում այսօր մեղադրանք առաջադրվեց 11 անձի:
ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ մեղադրյալների թվում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ Արա Հակոբյանը:
Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում եւ քաղաքական հետապնդում են որակում։
araratnews.am
Պիտակ