Մովսես Հակոբյան.Սպառազինության պլանը փոխել են, հարցրեք՝ դրանցից քանիսն են կրակել
ՊՆ Ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ 2018 թվականի սպառազինության գործող պլանը փոխել են, ըստ որի՝ պետք է ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն «Սմերչ»՝ իր մարտալրակազմով, պետք է կատարելագործվեր «Իսկանդերի» համակարգը, պետք է ձեռք բերվեին «Կորնետ»-ներ և մեծ քանակությամբ զինամթերք։
«Փոխել են 2018 թվականի գործող պլանը, ի՞նչ են ձեռք բերել՝ ՍՈւ 30-ներ, ZU 23-2 և հետագայում նաև ԱՍԱ-ներ։ Հիմա հարցրեք՝ քանիսն է դրանցից կրակել։ Ոչ մեկը։ Ձեռք են բերել սա, որովհետև չեն պատկերացրել պատերազմն ինչ է։ Ես անձամբ վարչապետի կաբինետում նստած՝ իրեն ասել եմ, որ ՍՈւ 30-ների համար պատասխան եք տալու, հանցագործություն եք կատարել։ Պատասխանն ասաց՝ դե արդեն առել ենք»,- նշեց Մովսես Հակոբյանը։
Նա հավելեց, որ ՍՈւ 30-ների վաճառքը Հայաստանին ինքը նախկինում մերժել է՝ հիմնավորելով, որ դա մեզ պետք չէ։ «Եվ չի կարող այսօրվա իշխանությունը հերքել, որ ինքը զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը, որ զինամթերքն իրենց չեն վաճառել։ Այն զինամթերքը, ինչ ձեռք է բերվել, որը գովազդում են, որ դա հակաօդային հրթիռներ կարող է կրակել, ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է այդ զինամթերքը 2-րդ երկրին վաճառել։ Եվ դրա համար Սու 30-ներն այսօր գտնվում են մեր երկրում՝ առանց զինամթերքի։ ԱՍԱ-ները ևս կոլեգիայի ժամանակ քննարկվել են, ես ասել եմ, որ դա նպատակահարմար չէ պետք է ձեռք բերվի նոր սպառազինություն, նոր սերնդի, ՏՈՐ-ի գումարները ծախսել եք ՍՈւ 30 եք ձեռք բերել, էս տարվա գումարները դրեք ՏՈՐ առեք, ասացին՝ ՏՈՐ-ի պայմանագիրը երկար է տևում, սա արագ կարող ենք բերել։ Իմանալով, որ այսօր ԱՍԱ-ի հրթիռ չեն արտադրում, եթե փչանա չես կարող սարքել, արագ-արագ ինչ-որ մի բան են ձեռք բերել։ Բայց օդը փակե՞լ են»,- նշեց նա։
Lragir.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio