Փաշինյանը և Մակրոնը քննարկել են ԼՂ-ում (Արցախ) ստեղծված իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i128592-Փաշինյանը_և_Մակրոնը_քննարկել_են_ԼՂ_ում_(Արցախ)_ստեղծված_իրավիճակը
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են ԼՂ-ում (Արցախ) ստեղծված իրավիճակը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2020 08:53 Asia/Tehran
  • Փաշինյանը և Մակրոնը քննարկել են ԼՂ-ում    (Արցախ)    ստեղծված իրավիճակը

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են ԼՂ-ում (Արցախ) ստեղծված իրավիճակը

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են  ԼՂ-ում    (Արցախ)   ստեղծված իրավիճակը:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների լիարժեք վերականգնման կարևորությունը: Քննարկվել է վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց անխափան և անվտանգ վերադարձի ապահովման հարցը և նշվել Արցախի կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը:

Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության պահպանումն ու իրավիճակի հետագա լիցքաթափումը:

Այդ առումով ՀՀ վարչապետը նշել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio