ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է պաշտպանության նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»,-ասված է հրամանագրում:
Նշենք, որ մինչեւ այսօր Վաղարշակ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականն էր: Վարչապետի որոշմամբ նա ազատվել է այդ պաշտոնից:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio