Վանեցյան. Մենք պատերազմ վերսկսելու նպատակ չունենք
https://parstoday.ir/hy/news/armenia-i128655-Վանեցյան._Մենք_պատերազմ_վերսկսելու_նպատակ_չունենք
Մեզ լուրջ խնդիրներ են սպասվում, արդյոք Նիկոլ Փաշինյանը կարողանալո՞ւ է լուծել այդ խնդիրները՝ ոչ, հանրահավաքում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2020 13:07 Asia/Tehran
  •  Վանեցյան. Մենք պատերազմ վերսկսելու նպատակ չունենք

Մեզ լուրջ խնդիրներ են սպասվում, արդյոք Նիկոլ Փաշինյանը կարողանալո՞ւ է լուծել այդ խնդիրները՝ ոչ, հանրահավաքում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե պարտության առիթից օգտվելով Փաշինյանի հրաժարականն են պահանջում՝ հիշեցրեց, որ դեռ հունվարին ինքը հանդես է եկել վարչապետի հրաժարականի պահանջով, իսկ հոկտեմբերի 8-ին հանրահավաք էին հրավիրել՝ դարձյալ վարչապետի հրաժարականի պահանջով:

«Ուզում եմ ներկայացնել Փաշինյանի՝ մեզ մատուցած ստերը: Ասում է՝ եթե հասնեն իմ հրաժարականին, ստորագված հայտարարությունը չեղարկվելու է, և պատերազմը վերսկսվելու է: Մենք պատերազմ վերսկսելու նպատակ չունենք, ասում ենք ՝ պարտված առաջնորդը չի կարող ներկայացնել մեր շահերը՝ հայտարարության արդյունքում կնքվող պայմանագրում: Նա չի կարող հայանպաստ որևէ կետ բերել և որևէ նորմալ լուծում գտնել», - նկատեց  Վանեցյանը:

Նա ընդգծեց, որ պատերազմը հրահրել է Նիկոլ Փաշինյանը:«Ասում է՝ ես, որ պարտվել եմ՝ հեչ, որ էսքան մարդ է զոհվել իմ համար՝ ոչինչ, բայց, եթե գնամ, ինձ փոխարինելու են նախկինները: Դա կեղծ օրակարգ է, նախկինի վերադարձ չի լինելու: Մենք գալիս ենք, մենք ապագան ենք՝ նոր դեմքերով, նոր մտքերով ու տեսլականով», - բարձրաձայնեց «Հայրենիք» կուսակցության նախագահը:

aysor.am