Հայաստանում շարունակվում են ղարաբաղյան համաձայնագրի դեմ բողոքի ցույցերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i128686-Հայաստանում_շարունակվում_են_ղարաբաղյան_համաձայնագրի_դեմ_բողոքի_ցույցերը
Հայաստանում շարունակվում են ղարաբաղյան համաձայնագրի դեմ բողոքի ցույցերը: Մի խումբ քաղաքացիներ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 22, 2020 07:55 Asia/Tehran
  • Հայաստանում շարունակվում են ղարաբաղյան համաձայնագրի դեմ բողոքի ցույցերը

Հայաստանում շարունակվում են ղարաբաղյան համաձայնագրի դեմ բողոքի ցույցերը: Մի խումբ քաղաքացիներ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ցույցերից մեկի ընթացքում, ձերբակալվել է ԱԺ-ի նախկին նախագահը, որը որոշ ժամանակ անց ազատ է արձակվել:

Երևանում բողոքի ցույցերը սկսվեցին Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի միջև ղարաբաղյան համաձայնության ստորագրումից հետո:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ինչից հետո ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ,  Լեռնային Ղարաբաղում կտեղակայվի 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: