Ռուսաստանի ինքնաթիռները Ղարաբաղ կտեղափոխեն ռազմական ինժեներներին, տեխնիկա եւ սարքավորումներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i128689-Ռուսաստանի_ինքնաթիռները_Ղարաբաղ_կտեղափոխեն_ռազմական_ինժեներներին_տեխնիկա_եւ_սարքավորումներ
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռները կտեղափոխեն ռազմական ինժեներներ, տեխնիկա եւ սարքավորում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունների իրականացման գոտի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 22, 2020 08:09 Asia/Tehran
  • Ռուսաստանի  ինքնաթիռները Ղարաբաղ կտեղափոխեն ռազմական ինժեներներին, տեխնիկա եւ սարքավորումներ

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռները կտեղափոխեն ռազմական ինժեներներ, տեխնիկա եւ սարքավորում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունների իրականացման գոտի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:

«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը թռիչք է կատարել մերձմոսկովյան Չկալովսկի օդակայանից ՌԴ ԶՈՒ ինժեներների խմբեր, ինչպես նաեւ ինժեներական տեխնիկա եւ սարքավորումներ տեղափոխելու համար խաղապահ գործողության շրջաններում ընդհանուր օգտագործման ճանապարհներն ու սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները մաքրելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ինքնաթիռը Զվարթնոց օդանավակայան է տեղափոխել ռազմական ինժեներներին, բուլդոզեր եւ մեծ բեռնատար մեքենա, որն ունի բարձր անցանելիություն խաղաղապահ գործողությունների գոտի դիտակետերի համար սարքավորումներ տեղափոխելու համար:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio