Ադրբեջանում հայտնված հայ գերիների թիվը գերազանցում է 100–ը
https://parstoday.ir/hy/news/armenia-i128752-Ադրբեջանում_հայտնված_հայ_գերիների_թիվը_գերազանցում_է_100_ը
Մինչ այս պահը ՀՀ կառավարության և իրավապաշտպանների կողմից հայ ռազմագերիների ընտանիքի անդամների անունից շուրջ 50 դիմում է ներկայացվել (կամ նախապատրաստական փուլում է) Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2020 16:15 Asia/Tehran
  • Ադրբեջանում հայտնված հայ գերիների թիվը գերազանցում է 100–ը

Մինչ այս պահը ՀՀ կառավարության և իրավապաշտպանների կողմից հայ ռազմագերիների ընտանիքի անդամների անունից շուրջ 50 դիմում է ներկայացվել (կամ նախապատրաստական փուլում է) Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Այս մասին NEWS.am–ին հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Միայն 29 ռազմագերու վերաբերյալ գանգատ ներկայացվել է իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի կողմից։

Ինչ վերաբերվում է ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորական և քաղաքացիական անձանց ընդհանուր թվին, ապա ըստ Սահակյանի՝ այն գերազանցում է 100–ը։

lragir.am