ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին
https://parstoday.ir/hy/news/armenia-i128853-ԱԺ_հանձնաժողովը_բացասական_եզրակացություն_տվեց_ռազմական_դրությունը_վերացնելու_մասին_հարցին
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2020 16:12 Asia/Tehran
  • ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռազմական դրությունը վերացնելու մասին խորհրդարանի որոշման նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Կարծում ենք, որ օր առաջ ռազմական դրությունը հանելը կնպաստի, որ մենք կարողանանք գոնե քայլեր ձեռնարկել՝ մեղմելու այն ճգնաժամը, որն ունենք»,- ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Կառավարության ներկայացուցիչ, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ անհրաժեշտ է զգուշորեն մոտենալ ռազմական դրության ամբողջական չեղարկմանը, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել մեկ շաբաթով:

Հանձնաժողովի քվեարկությամբ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ստացավ բացասական եզրակացություն: Խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում այն ընդգրկելու հարցը կքննարվկի նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին:

Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է հայտարարված սեպտեմբերի 27-ից:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio