ՀՀ վարչապետ. Ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i128874-ՀՀ_վարչապետ._Ինձ_վրա_եմ_վերցնում_ստեղծված_իրավիճակի_ամբողջ_պատասխանատվությունը
Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ: Այս ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ, բազմաթիվ քույրեր ու եղբայրներ մեզ հետ չեն։ Բայց մեր հրամայականն ու անելիքը հետևյալն է. մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակներն ու հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը: Գործադիրի նիստում հատուկ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը;
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2020 07:52 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետ. Ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը

Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ: Այս ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ, բազմաթիվ քույրեր ու եղբայրներ մեզ հետ չեն։ Բայց մեր հրամայականն ու անելիքը հետևյալն է. մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակներն ու հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը: Գործադիրի նիստում հատուկ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը;

«Ուզում եմ նորից ասել՝ որպես ՀՀ վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչ օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը: Արտաքին ու ներքին կայունության և անվտանգության ապահովումը, և իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականցումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն են, և մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն դրան»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ Կառավարությունն արդեն երկու միջոցառում է ընդունել՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և կընդունի այնքան միջոցառում, որքան անհրաժեշտ լինի:

araratnews.am