Գեներալ Մովսես Հակոբյան. Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում
https://parstoday.ir/hy/news/armenia-i128929-Գեներալ_Մովսես_Հակոբյան._Նիկոլ_Փաշինյանը_ինչպես_միշտ_այսօր_էլ_իրավիճակին_չի_տիրապետում
Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2020 12:03 Asia/Tehran
  • Գեներալ Մովսես Հակոբյան. Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում

Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Հարցին, թե պաշտպանական 9-րդ շրջանի ի՞նչ ձախողումների մասին է խոսում Փաշինյանը, Հակոբյանն արձագանքեց. «Դա առանձին վերլուծության թեմա է, այսօր չեմ խոսի այդ մասին»։

Արդյոք վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բարոյական աջակցության կարիքն ուներ Պաշտպանության բանակը, Մովսես Հակոբյանը նշեց՝ պետք է հարցնել նրանցից, ում որոշել է աջակցի։

«Դա կհարցնեք՝ ում որ ինքը որոշել է աջակցի, այդ բարոյական աջակցությունը ստացե՞լ է, թե՞ չէ, բանակին հարցրեք՝ ստացե՞լ է բարոյական աջակցություն, թե՞ չէ», — ասաց Մովսես Հակոբյանը։

Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ուղերձում ասել էր, թե 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի։

«Եվ այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում», — ասել էր նա։

Վարչապետն, ապա, նշել էր, թե իր տիկնոջ՝ Պաշտպանության բանակի հրամանատարական կետ այցը Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով է եղել։

orakarg.com