«Հրապարակ». ՊՆ-ում էլ է անիշխանություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i128957-Հրապարակ_._ՊՆ_ում_էլ_է_անիշխանություն
ՀՀ պաշտպանական գերատեսչությունում անիշխանության մթնոլորտ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2020 07:49 Asia/Tehran
  • «Հրապարակ». ՊՆ-ում էլ է անիշխանություն

ՀՀ պաշտպանական գերատեսչությունում անիշխանության մթնոլորտ է:

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը շտապեց իր խորհրդական Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար կարգել, սակայն պաշտպանական գերատեսչությունում անիշխանության մթնոլորտ է։

Բանն այն է, որ նորաթուխ նախարարը 7 օրվա ընթացքում դեռ չի հավաքել աշխատակազմին, չի խոսել առաջիկա մարտահրավերների, քաղաքականության մասին։

Գլխատված է նաեւ ՊՆ ողջ ղեկավարությունը․ ՊՆ-ում այս պահի դրությամբ չկա փոխնախարար, մինչդեռ փոխնախարարի չորս հաստիք կա, փոխնախարարներից երկուսը մինչպատերազմական ժամանակներում են հեռացել, իսկ երկուսը՝ Գաբրիել Բալայանն ու Մակար Ղամբարյանը, հրաժարական տվեցին Դավիթ Տոնոյանի հեռանալուց հետո»:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio