Հայաստանի ոստիկանները, ուժ գործադրելով, բերման են ենթարկում Մաշտոցի պողոտան փակած քաղաքացիներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i129074-Հայաստանի_ոստիկանները_ուժ_գործադրելով_բերման_են_ենթարկում_Մաշտոցի_պողոտան_փակած_քաղաքացիներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Մաշտոցի պողոտան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2020 14:41 Asia/Tehran
  • Հայաստանի ոստիկանները, ուժ գործադրելով, բերման են ենթարկում Մաշտոցի պողոտան փակած քաղաքացիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Մաշտոցի պողոտան։

«Մենք որպես մտահոգ քաղաքացիներ, մեր երկրի, ապագայի մասին մտածող մարդիկ սկսում ենք գործողությունների շարք, որով պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը, ապա սկսեցին վանկարկել․ «Նիկոլ, դավաճան, Նիկոլ, դավաճան, Նիկոլ, դավաճան»։

Վանկարկումներին զուգահեռ ոստիկանական մեծ թվով ուժերը սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ քաղաքացիների ձեռքերից եւ ոտքերից բռնելով, քաշքշելով նստեցրին ոստիկանական մեքենաները։

news.am