ՀՀ և ՌԴ վարչապետները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i129078-ՀՀ_և_ՌԴ_վարչապետները_քննարկել_են_հայ_ռուսական_դաշնակցային_հարաբերությունների_օրակարգի_հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2020 15:59 Asia/Tehran
  • ՀՀ և ՌԴ վարչապետները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Միխայիլ Միշուստինը տեղեկացրել է, որ ելնելով համաճարակային իրավիճակից, դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը դեկտեմբերի 4-ին պետք է կայանար Մոսկվայում, իրականացվի հեռահար եղանակով:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:  

armenpress.am