Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. քաղաքապետ Փարսյան
Դեկտեմբեր 01, 2020 05:37 Asia/Tehran
ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին հայտնել է Սյունիքի մարզկենտրոն Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio
Պիտակ