Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները մտադիր են շարունակել ակցիաները
https://parstoday.ir/hy/news/armenia-i129125-Վարչապետի_հրաժարականը_պահանջող_քաղաքացիները_մտադիր_են_շարունակել_ակցիաները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը պահանջող քաղաքացիները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2020 18:56 Asia/Tehran
  • Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները մտադիր են շարունակել  ակցիաները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը պահանջող քաղաքացիները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հերթական բողոքի ակցիայի ավարտին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը:

«Պայքարը շարունակվելու է ամեն օր: Մենք օգտագործելու ենք բոլոր օրինական մեթոդները, որպեսզի հասնենք Փաշինյանի հրաժարականին»,- նշեց Վարդանյանը:

Նոյեմբերի 11-ից խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաքներ ու բողոքի տարատեսակ ակցիաներ են անցկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio