Վլադիմիր Պուտին. Պետք է աջակցենք Հայաստանի վարչապետին և նրա թիմին
https://parstoday.ir/hy/news/armenia-i129160-Վլադիմիր_Պուտին._Պետք_է_աջակցենք_Հայաստանի_վարչապետին_և_նրա_թիմին
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը և անձամբ վարչապետը ստիպված էին շատ դժվար, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել, որը Հայաստանից վարչապետից մեծ քաջություն էր պահանջում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2020 12:53 Asia/Tehran
  •  Վլադիմիր Պուտին. Պետք է աջակցենք Հայաստանի վարչապետին և նրա թիմին

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը և անձամբ վարչապետը ստիպված էին շատ դժվար, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել, որը Հայաստանից վարչապետից մեծ քաջություն էր պահանջում:

«Դա ակնհայտ բան է, և այս հանդիպմանը ներկա գտնվողներից յուրաքանչյուրը հասկանում է պատասխանատվության աստիճանը նման որոշումներ կայացնելիս: Նա (Հայաստանի վարչապետը) այդ պատասխանատվությունը իր վրա վերցրեց: Եվ հիմա մեր խնդիրն է աջակցել ինչպես վարչապետին, այնպես էլ նրա թիմին ՝ խաղաղ կյանք հաստատելու, կայացված բոլոր որոշումների իրականացմանը հասնելու և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու համար », — ընդգծել է ՌԴ նախագահը:

orakarg.com