Երևանում գտնվող ռուսական բազան սկսել է աշխատել «սիրիական» ռեժիմով
https://parstoday.ir/hy/news/armenia-i129170-Երևանում_գտնվող_ռուսական_բազան_սկսել_է_աշխատել_սիրիական_ռեժիմով
Հայաստանի Էրեբունիում գտնվող ռուսական բազան` Երեւանի մերձակայքում գտնվող Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ բազավորման օդանավակայանում, սկսել է աշխատել «սիրիական» ռեժիմում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2020 14:30 Asia/Tehran
  • Երևանում գտնվող ռուսական բազան սկսել է աշխատել «սիրիական» ռեժիմով

Հայաստանի Էրեբունիում գտնվող ռուսական բազան` Երեւանի մերձակայքում գտնվող Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ բազավորման օդանավակայանում, սկսել է աշխատել «սիրիական» ռեժիմում:

Ինչպես հայտնում է WarGonzo տելեգրամ ալիքը` վկայակոչելով Ռուսաստանի ՊՆ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրները, օդատիեզերական ուժերի (ԱՏՈՒ) կործանիչները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում օդում:

Նշվում է, որ այժմ Հայաստանի երկնքում առնվազն մեկ ռուսական կործանիչ է անընդհատ գտնվում: Օդային տարածքում ներկայության ժամանակացույցը չի հրապարակվում:

Լրագրողներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդպիսի մեթոդ է օգտագործվում Սիրիայի Խմեյմիմ ռուսական ավիաբազայում: Այսպիոսով ապահովվում է քաղաքացիական բնակչության անվտանգությունը եւ ռուսական խաղաղապահ շարասյունների տեղաշարժը:

operativ.am