Քաղաքացիները Հայաստանի համար Թուրքիային Ադրբեջանից ավելի մեծ սպառնալիք են համարում. հարցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i129251-Քաղաքացիները_Հայաստանի_համար_Թուրքիային_Ադրբեջանից_ավելի_մեծ_սպառնալիք_են_համարում._հարցում
Հայաստանում անցկացված հարցման մասնակիցները ՀՀ-ի անվտանգության համար Ադրբեջանից առավել մեծ սպառնալիք են համարում Թուրքիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2020 13:41 Asia/Tehran
  • Քաղաքացիները Հայաստանի համար Թուրքիային Ադրբեջանից ավելի մեծ սպառնալիք են համարում. հարցում

Հայաստանում անցկացված հարցման մասնակիցները ՀՀ-ի անվտանգության համար Ադրբեջանից առավել մեծ սպառնալիք են համարում Թուրքիային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին հարցրել ենք, թե ո՞ր երկիրը կամ երկրներն են սպառնում ՀՀ անվտանգությանը: 86,5%-ը նշել է` Թուրքիան, 70,9%-ը նշել է, որ Ադրբեջանը»,- ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ քաղաքացիներն առավել քիչ թվով նշել են նաև այլ երկրների անուններ:

Հարցման մասնակիցներին տրվել է նաև հարց, թե արդյոք այսօր Հայաստանի Հանրապետությունն ավելի ապահով է արտաքին հարձակումից, քան նախքան արցախյան երկրորդ պատերազմը:

«15,4%-ը նշել է, որ միանշանակ ապահով է, ավելի շուտ ապահով է` 19.5%-ը, ավելի շուտ ապահով չէ` 18.9%-ը, և ընդհանրապես ապահով չէ` 38,2%-ը»,- նշեց Արամ Նավասարդյանը:

Հարցվածների 8,1%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio