ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովիդին
Այն բանից հետո, երբ ինձ վրա վերցրեցի Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, մի հետաքրքիր պրոցես է սկսվել ՀՀ-ում.. ով չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող կառավարություն: Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը:
«Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, որը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից, եւ բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է, որ Ղարաբաղի հարցը տարծքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով:
Հարցը տարածքային կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանն սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն, եւ այդ փաստը տեղի է ունեցել ավելի քան 20 տարի առաջ: Մեզ մեղադրում են նրանում, որ միաջզգային հանրությունն Ադրբեջանի այս տարվա ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում եւ այս մեղադրանքը հնչեցնում է մի մրդ, ում կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր փաստաթղթավորված Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա: Այնպես որ օպուկացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա»,-ասաց նա:
News.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio