Ինչ որոշումների մասին է հայտնել Պուտինը Փաշինյանին ու Քոչարյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i129353-Ինչ_որոշումների_մասին_է_հայտնել_Պուտինը_Փաշինյանին_ու_Քոչարյանին
Հայաստանի բանակը ստացել է լրջագույն հարված, կորուստը մեծ է եւ այն վերականգնելու համար մեր ռեսուրսը չի կարող բավարար լինել, հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ բանակի վերականգնման հարցում չենք կարող ունենալ այլ գործընկեր, քան Ռուսաստանը, պետք է գտնել ՌԴ հետ ինտեգրացիայի խորացման նոր ձեւաչափեր, բանակը վերականգնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2020 14:53 Asia/Tehran
  • Ինչ որոշումների մասին է հայտնել Պուտինը Փաշինյանին ու Քոչարյանին

Հայաստանի բանակը ստացել է լրջագույն հարված, կորուստը մեծ է եւ այն վերականգնելու համար մեր ռեսուրսը չի կարող բավարար լինել, հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ բանակի վերականգնման հարցում չենք կարող ունենալ այլ գործընկեր, քան Ռուսաստանը, պետք է գտնել ՌԴ հետ ինտեգրացիայի խորացման նոր ձեւաչափեր, բանակը վերականգնելու համար:

Ի՞նչ ձեւաչափ է պատկերացնում Ռոբերտ Քոչարյանն ինքը, արդյոք «միութենական պետության» տրամաբանությամբ, որից հետո Ռուսաստանը հայկական բանակը կդիտարկի արդեն իր մի պայմանական «կորպուս», կամ Հարավային ռազմական օկրուգի մաս: Ունի՞ նա այլ տարբերակներ կամ առաջարկներ, թե Հայաստանում ներքաղաքական դիմակայության համատեքստում հայտնում է իր պատրաստակամությունը ինտեգրացիայի ռուսական գաղափարներին ընդառաջելու հարցում:

Պուտինը ՀԱՊԿ ղեկավարներին կոչ է արել աջակցել Նիկոլ Փաշինյանին՝ խաղաղ կյանքի կարգավորման եւ որոշումների հետագա իրագործման համար: Իսկ թե ինչ որոշումների մասին է խոսքը, մնում է բաց: Ակնհայտորեն, խոսքը լոկ նոյեմբերի 9-ի թղթի վրա եղած որոշումների մասին չէ: Առավել եւս, որ եղած որոշումները Հայաստանն արդեն կատարել է, իսկ մնացյալն իրականացնելու գործում Հայաստանում ընդդիմադիր ուժերն արդեն հայտնել են իրենց անսասան պատրաստակամությունը:

Հետեւաբար կան այլ որոշումներ: Առավել եւս, որ մամուլում արդեն հրապարակումներ են եղել, թե նույնիսկ Փաշինյանի Իմ քայլը մեծամասնության շատ անդամներ մտավախություն ունեն, որ հաջորդ փուլում դրված է Հայաստան-Ռուսաստան միասնական պետության գաղափարը: Դա՞ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը ՌԴ հետ «ինտեգրացիայի նոր ձեւաչափերի տակ»:

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio