Այվազյանը Լավրովին հրավիրել է այցելել Երևան. ՌԴ արտգործնախարարն ընդունել է հրավերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i129392-Այվազյանը_Լավրովին_հրավիրել_է_այցելել_Երևան._ՌԴ_արտգործնախարարն_ընդունել_է_հրավերը
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հրավիրել է այցելել Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 7-ին նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սերգեյ Լավրովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2020 14:03 Asia/Tehran
  • Այվազյանը Լավրովին հրավիրել է այցելել Երևան. ՌԴ արտգործնախարարն ընդունել է հրավերը

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հրավիրել է այցելել Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 7-ին նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սերգեյ Լավրովը:

«Մենք ունեցանք շատ օգտակար ու ամբողջական առաջին կոնտակտը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ: Արա Այվազյանն ինձ հրավիրեց հերթական անգամ այցելել Երևան: Ես հաճույքով կժամանեմ: Ժամանակացույցի մասին կպայմանավորվենք հետագայում»,- ասաց Լավրովը:

lragir.am