Պլանավորել են պարալիզացնել Հայաստանն ու հատկապես Երևանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» Թերթի տեղեկություններով` ընդդիմադիրները հիմնական պլան ունեն, բայց նրանք նաև մեխանիզմներ են փնտրում իշխանությունների վրա ազդելու համար։
Արտախորհրդարանական ուժերը համոզված են, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև 12.00-ն հրաժարական չի ներկայացնելու, ուստի 16 կուսակցությունները պլանավորել են վարչապետին տրված վերջնաժամկետից հետո սկսել անհնազանդության ակցիաները: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Նրանք պլանավորել են «պարալիզացնել» Հայաստանն իր մարզերով և հատկապես Երևան քաղաքը: Այսինքն` իրենց նշած ժամից հետո ընդդիմությունը փակելու է Երևանի և տարբեր մարզերի փողոցները, կաթվածահար է անելու երթևեկությունը»,– գրում է թերթը։
Պարբերականի տեղեկություններով` ընդդիմության հիմնական պլանը դեռևս սա է։ Բայց նրանք նաև մեխանիզմներ են փնտրում իշխանությունների վրա ազդելու և վարչապետի և կառավարության հրաժարականին հասնելու համար։
Հիշեցնենք` ընդդիմադիր կուսակցությունները դեկտեմբերի 5-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հրաժարվելու համար մինչև դեկտեմբերի 8-ը, ժամը 12։00-ն ժամանակ տվեցին։ Նրանք հայտարարեցին, որ հակառակ դեպքում անհնազանդության համաժողովրդական ակցիաներ են սկսվելու։
Իշխանության հրաժարականից հետո ընդդիմությունը մտադիր է 1 տարով ժամանակավոր կառավարության ձևավորել, որի անդամները դեռ չեն ներկայացվել հանրությանը, բայց այն ղեկավարելու է ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio