Արամ Ա Կաթողիկոսը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
https://parstoday.ir/hy/news/armenia-i129424-Արամ_Ա_Կաթողիկոսը_պահանջում_է_Նիկոլ_Փաշինյանի_հրաժարականը
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը պահանջում է այս ահավոր ողբերգության համապարփակ ու հստակ հաշվետվությունը։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Դեկտեմբեր 08, 2020 09:03 Asia/Tehran
  • Արամ Ա Կաթողիկոսը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը պահանջում է այս ահավոր ողբերգության համապարփակ ու հստակ հաշվետվությունը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հրաժարական տալ։ Հայրապետի կոչը հրապարակվել է Կիլիկիայի Հայոց թեմի Facebook–ի էջում։

«Հայ ժողովուրդը խոր տագնապի մէջ է. պարտված լինելու հոգեվիճակը մեզ անորոշության ու հուսահատության է մատնել։ Մմեր զավակների արյունով կերտած ու ծաղկած Արցախի մեծ մասը կորցրեցինք՝ հակառակ մեր հերոս բանակին ցուցաբերած քաջ դիմադրության թուրք-ադրբեջանական բանակի դեմ։ Կորսնցրեցինք նաև մեր ազգային արժանապատուությունը ու հպարտությունը։ Ունեցանք մեծաթիվ զոհեր, գերիներ, վիրավորներ ու գաղթականներ։ Աշխարհում  չկա մի հայ, որ ազգին մեծ կորուստի տառապանքը չապրիր։ Այս ահավոր ողբերգության մասին ժողովուրդը համապարփակ ու հստակ հաշվետվություն է պահանջում»,–գրված է կաթողիկոսի ուղերձում։

Արամ Ա-ն նշում է, որ ազգը գտնվում է անորոշության մեջ։ Նա նկատում է, որ մեր ժողովուրդի զավակները Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրենց արդար բողոքն ու ընդվզումն են արտահայտում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնության փաստաթուղթի նկատմամբ, որն Արցախի կողքին նաև վտանգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը և անկախությունը։ «Փաստորեն, Հայաստանը նմանվել է ահավոր փոթորիկի մատնված անղեկ նավի»,–գրեկլ է նա։

Կաթողիկոսն ընդգծել է, որ ճակատագրական այս պահին, մեր ժողովուրդին միասնականութիւնը աւելի քան հրամայական է։ Հեռու պէտք է մնանք բեւեռացումներ յառաջացնող, պառակտումներ ստեղծող, անհանդուրժողութեան ոգին սերմանող մօտեցումներէ ու արարքներէ։ Մեր ժողովուրդին ներքին միասնականութիւնը ու հաւաքական կամքը երաշխիք պէտք է դառնան վաղուան հզօր Հայաստանին ու Արցախին։ Մեր ժողովուրդին հաւաքական կամքը, մեր ժողովուրդին ու հայրենիքին ընդհանրական ու գերագոյն շահերը պէտք է մնան գերիվեր ամէն տեսակ նկատումներէ եւ դառնան ճշդորոշիչ մեր մտածումներուն, որոշումներուն ու գործերուն։

Ա՛յս սկզբունքներէն ու յանձնառութենէն մղուած, շուրջ երկու տարիներ առաջ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան ստանձնեց Հայաստանի իշխանութեան ղեկը։ Ներկայ ճգնաժամային պայմաններուն մէջ, կոչ կ’ուղղենք, որ նո՛յն սկզբունքներէն ու յանձնառութենէն մեկնած, վարչապետ Նիկոլ Փաշինեան որոշէ հրաժարիլ վարչապետութենէն՝ առիթ տալով Ազգային Ժողովին, սահմանադրական կարգն ու գործընթացը յարգելով՝ նոր վարչապետ ընտրելու։ Մեր սպասումն է, որ ընտրուելիք նոր վարչապետին գլխաւորութեամբ կազմուելիք համաձայնական անցումային կառավարութիւնը առաջնահերթ նկատէ Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւններու շուտափոյթ կազմակերպումը։

Կ’աղօթենք առ բարձրեալն Աստուած, որ Իր երկնային թագաւորութեան մէջ ընդունի մեր նահատակները, վիրաւորներուն շուտափոյթ ապաքինում, գերիներուն վերադարձ ու սգաւոր ընտանիքներուն մխիթարութիւն պարգեւէ, եւ մեր ազգն ու հայրենիքը հեռու պահէ ամէն տեսակ չարէ ու չարիքներէ։