ՀՀ ԱԳՆ Արա Այվազյանը հանդիպեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i129429-ՀՀ_ԱԳՆ_Արա_Այվազյանը_հանդիպեց_ՀԱՊԿ_Գլխավոր_քարտուղար_Ստանիսլավ_Զասին
Դեկտեմբերի 6-ին Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2020 10:06 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ Արա Այվազյանը հանդիպեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Դեկտեմբերի 6-ին Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ 

Կողմերն անդրադարձան ՀԱՊԿ քարտուղարության գործունեությանը, ինչպես նաև Կազմակերպության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: 

Քննարկվեցին այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների՝ Կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերի 2-ի նստաշրջանին ընդունված որոշումները: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրեց ՀԱՊԿ ընթացիկ գործունեության մասին:

newarmenia.am