Ընդիմադիր ցուցարարները փորձում են փակել Երևանի մի շարք փողոցներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i129430-Ընդիմադիր_ցուցարարները_փորձում_են_փակել_Երևանի_մի_շարք_փողոցներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձում են փակել Երևանի մի շարք փողոցներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները փորձում են փակել  Աբովյան-Մոսկովյան փողոցը` երթևեկությունը կաթվածահար անելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2020 10:36 Asia/Tehran
  • Ընդիմադիր ցուցարարները փորձում են փակել Երևանի մի շարք փողոցներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձում են փակել Երևանի մի շարք փողոցներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները փորձում են փակել  Աբովյան-Մոսկովյան փողոցը` երթևեկությունը կաթվածահար անելու նպատակով:

Ոստիկանության աշխատակիցները կարգավորում են երթևեկությունը՝ ակցիա իրականացողներին հրավիրելով դեպի մայթեր:

Ցուցարարները «Կամազ» բեռնատար մեքենաներով փակել են նաև Մյասնիկյան պողոտան: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ: Իսկ Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ բերման է ենթարկվել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Հայրենիքի փրկության շարժում»-ը տվեց մեկնարկը քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև 17:00-ն:

newarmenia.am