ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սահմանագծման հարցով դիմել է Վլադիմիր Պուտինին
https://parstoday.ir/hy/news/armenia-i129448-ՀՀ_նախագահ_Արմեն_Սարգսյանը_սահմանագծման_հարցով_դիմել_է_Վլադիմիր_Պուտինին
Հայաստանի նախագահը խնդրել է Ռուսաստանի նախագահին աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման հարցով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2020 14:34 Asia/Tehran
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սահմանագծման հարցով դիմել է Վլադիմիր Պուտինին

Հայաստանի նախագահը խնդրել է Ռուսաստանի նախագահին աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման հարցով։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի նախագահը նշել է, որ, ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս պահպանվում է նոր վեճերի ի հայտ գալու պոտենցիալ վտանգը՝ կապված սահմանագծման հարցի հետ: Հաշվի առնելով հարցի բացառիկ կարևորությունն ու արդիականությունը՝ նախագահ Սարգսյանը խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին և այն ավարտին հասցնելուն՝ բացառելու հետագա լարվածությունն ու բացասական զարգացումները»,–գրված է հաղորդագրությունում։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր նամակում նաև կրկին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցմանը և զինադադարի հաստատմանը։

Նշենք, որ Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով նոր տարածքային և սահմանային իրավիճակ է ձևավորվել ոչ միայն Արցախում, այլև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին` Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։

Read more: https://armeniasputnik.am/armenia/20201208/25670784/hh-naxagah-armen-sargsyany-namak-egrel-putinin.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio