Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i129451-Հայաստանի_վարչապետ_Նիկոլ_Փաշինյանի_վերջին_օրերը
Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը չընդունեց ընդդիմադիր 16 ուժերի ներկայացրած վերջնագիրը և հրաժարական չներկայացրեց։ Դրան հետևեցին անհնազանդության ակցիաներ, փակվեցին տասնյակ, գուցե հարյուրավոր փողոցներ Երևանում ու մարզերում։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 08, 2020 14:43 Asia/Tehran

Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը չընդունեց ընդդիմադիր 16 ուժերի ներկայացրած վերջնագիրը և հրաժարական չներկայացրեց։ Դրան հետևեցին անհնազանդության ակցիաներ, փակվեցին տասնյակ, գուցե հարյուրավոր փողոցներ Երևանում ու մարզերում։

Կարո՞ղ էին անհնազանդության ակցիաներն ավելի մարդաշատ լինել։ Այո, կարող էին։ Եթե դրանք մարդաշատ չէին, նշանակո՞ւմ է արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է պաշտոնավարել։ Ոչ, չի նշանակում։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի շուրջ իրականում ձևավորվել է ինստիտուցիոնալ կոնսենսուս։ Նրա հրաժարականն են պահանջում տեղական ինքնակառավարման մարմիննները՝ տասնյակ համայնքներ նման հայտարարություներ են արել, նրա հրաժարականն են պահանջում ակադեմիական շրջանակները՝ ԳԱԱ, ԵՊՀ և այլն, սփյուռքյան կազմակերպություններ, նրա հրաժարականն են պահանջում տարբեր մասնագիտական հանրույթներ․․․ Հրաժարականների այս ինստիտուցիոնալ շրջանակն ամբողջացավ և ըստ էության վերջնականացավ Ամենայն Հայոց և Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսների՝ հրաժարականների պահանջով։

Իշխանության գալուց հետո Փաշինյանը քաղաքաքրեական արշավ սկսեց բազմաթիվ համայնքապետերի դեմ, այսօր տասնյակ համայնքներ պահանջում են նրա հրաժարականը։

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանն ապրում է իր իշխանության վերջին օրերը։ Հաշվի առնելով, թե նա որքան է կառչած իշխանությունից, դրանք իրականում Նիկոլ Փաշինյանի վերջին օրերն են՝ բառի փոխաբերական իմաստով, բնականաբար։ 

168.am