Արթուր Վանեցյան. Նոր կարգախոս ունենք՝ Ամանորն առանց Նիկոլ Փաշինյանի
https://parstoday.ir/hy/news/armenia-i129488-Արթուր_Վանեցյան._Նոր_կարգախոս_ունենք_Ամանորն_առանց_Նիկոլ_Փաշինյանի
ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա են անում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները՝ 17 կուսակցություների ներկայացուցիչների գլխավորությանբ։ Բաղրամյան պողոտան փակ է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2020 13:36 Asia/Tehran
  •  Արթուր Վանեցյան. Նոր կարգախոս ունենք՝ Ամանորն առանց Նիկոլ Փաշինյանի

ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա են անում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները՝ 17 կուսակցություների ներկայացուցիչների գլխավորությանբ։ Բաղրամյան պողոտան փակ է։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչև Ամանոր Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։

«Յուրաքանչյուր մեր ակցիայից հետո իրավիճակ է փոխվում երկրում, մեր պահանջին միանում են շատ ու շատ մարդիկ։ Մեր ակցիաները լինելու են մշտական, մինչև մենք ավարտենք այս ապաշնորհ ու ապիկար իշխանությունների հեռացման գործընթացը։ Մենք գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում։ Նոր կարգախոս ունենք՝ Ամանորն առանց Նիկոլ Փաշինյանի»,- ասաց Վանեցյանը։

Ցուցարարները նպատակ են ունեցել շրջափակել ԱԺ շենքը, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմտներ շենք՝ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին մասնակցելու։ Արթուր Վանեցյանն ասաց, որ դա չի հաջողվել, քանի որ մի քանի հազար ոստիկաններ մահակներով ու հատուկ հանդերձանքով եկել են պաշտպանելու Նիկոլ Փաշինյանին ժողովրդից։

lragir.am