Ոստիկանությունը զբաղվում է Մյասնիկյան պողոտայում ցուցարարին վրաերթի ենթարկելու դեպքով
Դեկտեմբեր 09, 2020 13:43 Asia/Tehran
Ոստիկանությունը ահազանգ ստացել է Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարի վերաբերյալ և ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարը ներկա պահին Հերացի թիվ 1 հիվանդանոցում է,գտնվում է հետազոտման փուլում:
armenpress.am
Պիտակ