Նիկոլ Փաշինյան. Նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագիրը որևէ հավելված չունի
https://parstoday.ir/hy/news/armenia-i129494-Նիկոլ_Փաշինյան._Նոյեմբերի_9_ին_ստորագրված_համաձայնագիրը_որևէ_հավելված_չունի
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագիրը որևէ հավելված չունի, այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2020 13:49 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյան. Նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագիրը որևէ հավելված չունի

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագիրը որևէ հավելված չունի, այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր ինձ ասացին, թե այդպիսի լուրեր կան, որ հավելվածներ ու այլ բաներ գոյություն ունեն։ Պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որը բավականին աշխատատար է։ Կան հարցեր, որոնց հետ կապված, առնվազն այս փուլում, որևէ հրապարակային քննարկում ոչ մի օգուտ չի կարող բերել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ որևէ խոչընդոտ չկա, որ Աժ-ում դռնփակ նիստ հրավիրվի և ինքը պատասխանի պատգամավորների բոլոր հարցերին։

«Եվ ես պատրաստ եմ բոլոր հարցերին նրբություններով ու ապացույցներով անդրադառնալ։ Եկեք այդ գայթակղությունից հրաժարվենք՝ ամեն ինչ հրապարակային քննարկելու։ Ռազմական դրության պայմաններում ամեն ինչը բաց քննարկելն այնքան էլ ճիշտ չէ»։ 

aysor.am