«52 օր է՝ փնտրում ենք մեր զինվորներին»․ անհետ կորածի ծնող
https://parstoday.ir/hy/news/armenia-i129520-52_օր_է_փնտրում_ենք_մեր_զինվորներին_անհետ_կորածի_ծնող
Անհետ կորած զինծառայողների ընտանիքների ծնողներն այսօր կրկին բողոքի ակցիա իրականացրելցին Էջմիածնի զորամասի դիմաց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2020 09:56 Asia/Tehran
  • «52 օր է՝ փնտրում ենք մեր զինվորներին»․ անհետ կորածի ծնող

Անհետ կորած զինծառայողների ընտանիքների ծնողներն այսօր կրկին բողոքի ակցիա իրականացրելցին Էջմիածնի զորամասի դիմաց:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի կին Մարինա Մելոյանը, իրենք այսօր սպասում են, որպեսզի ՊՆ-ից պաշտոնյա ներկայանա և իրենց փոխանցի Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավար Ռուստամ Մուրադովի հայտնած նորությունները:

«Մենք հիմա դրա համար ենք այստեղ, ասել են՝ 11-ին կգա: Իրենք սովոր են սպասեցնել: Մենք 50 օրվա մեջ իր խոսքը հարգող սպայական կազմի չենք հանդիպել: Մեզնից ոչ մեկի հարազատին չեն վերադարձրել», - ասաց նա:

Ավելի ուշ անհետ կորածների հարազատներից մեկ այլ կին հեռախոսազրույց ունեցավ ռուսական խաղաղապահներից մեկի հետ: Զրույցը բարձրախոսով լսելու հնարավորություն ունեցան զորամասի բակում հավաքված բոլոր քաղաքացիները:

Կինը ռուս զինծառայողից հետաքրքրվեց՝ ովքեր պետք է մասնակցեն իրենց որդիների որոնողական աշխատանքներին:

«52 օր է՝ փնտրում ենք մեր երեխաներին: Զանգահարել ենք ձեզ Էջմիածին քաղաքից: Դուք մեզ ասել եք, որ ձեր խաղաղապահներն արդեն Զանգելանում են: Մենք ուզում ենք, որ հնարավորինս շուտ գտնեք մեր երեխաներին», - նշեց զանգահարող ծնողը, ինչին ի պատասխան՝ զինվորականը նախ նշեց, որ այս պահին չի կարող ասել՝ հատկապես որ շրջանում են խաղաղապահները:

scannews.am